Ջաննի Ռոդարի․ «Պաղպաղակե դղյակը»

Առաջադրանքներ

  • Հեքիաթից դուրս գրիր գոյականները և դրանց ավելացրում համեղ բառեր, օրինակ՝ դղյակ- քաղցր դղյակ, տան — շոկոլադե տուն
    քաղաք – պաղպաղակե քաղաք
    հրապարակ – շոկոլադե հրապարակ
    Պաղպաղակ -քախցրահամ պաղպաղակ
    տանիք – մրքանուշ տանից
    սերուցք- անուշահամ սերուցք
    ծխնելույզներ – թղվածքաբլիթե ծխնելույզներ
    ծուխը – քաղցր բամբակե ծուխը
    պատերը – կարամելե պատեր
    կահույք  – տոռթե կահույք
    սեղան-կոնֆետե սեղան
    բազկաթոռը – անուշաբլիթե բազկաթոռը
    հենակները -անուշահացե հենակները
  • Որտե՞ղ է գտնվում Բոլոնիա քաղաքը։ Համացանցից մի քանի կարևոր տեղեկություն հայաթայթիր, քարտեզի վրա գտի՛ր այն և մի փոքր պատմիր իրական Բոլոնիա քաղաքի մասին։

Բոլոնիա (իտալերեն՝ Bologna, [boˈloɲɲa], էմիլ.-ռոմ.՝ Bulåggna, լատ.՝ Bononia, Felsina), քաղաք Իտալիայի հյուսիսում, Էմիլիա Ռոմանիա մարզի Բոլոնիա գավառում։ Գավառի վարչական կենտրոնն է, Եվրոպայի հնագույն համալսարանական կենտրոններից մեկը։ Բնակչությունը՝ 374 հազար մարդ (2004)։ Գտնվում է Պո գետի ավազանում, Ռենո և Սավենա գետերի միջև։ Քաղաքի մակերեսը՝ 140 կմ² է։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 54-300 մ է։ Բոլոնիա քաղաքին նաև անվանում են «Դոտտա, Ռոսսա է լա Գրասա» կամ Սովորած, Կարմիր և Չաղ:  Սովորածն իր համալսարանի համար, կարմիրը ՝ տանիքների գույնի, և ճարպը ՝ իր կերակուրի համբավի համար:

  • Համեմատի՛ր երևակայական ու իրական քաղաքները։ Ինչո՞վ են նման, ինչո՞վ են տարբեր։
    Նրանք միասին իտալիայում են։
    Իրական Բոլոնիա քաղաքը հայտնի է համարասարանների կենտրոնով, իսկ հեքիաթում պաղպաղակե դղյակով։
  • Փորձիր տրված հարցերի համար ճիշտ պատասխաններ գտնել

Ի՞նչ կլիներ, եթե դպրոցը պաղպաղակից լիներ։
Եթե դպրոցը պաղպաղակից լիներ, մի օրում կհալչեր և կվերանար, որովհետև երեխաները կուտեին։
Ի՞նչ կլիներ, եթե պաղպաղակե անձրև գար։
Եթե պաղպաղակե անձրև գար, ես կփորձեի գոնե մի հատը բռնել։
Ի՞նչ կլիներ, եթե երեխաները պաղպաղակ չսիրեին։
Եթե երեխաները պաղպաղակ չսիրեին, նրանք չէին ուտի պաղպաղակ։
Ի՞նչ կլիներ եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ։
Եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ, այն կուտեին ձմռանը, և նա կլիներ տաք։
Ի՞նչ կլիներ, եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին։
Եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին, երեխաները միշտ ուրախ կլինեին։

  • Փորձիր նմանատիպ հեքիաթ մտածել նշված վերնագրերից որևէ մեկով՝ «Շոկոլադե հիվանդանոցը», «Քաղցր շունիկը», «Մարմիլադե կամուրջը»։

«Մարմիլադե կամուրջը»։

Մեր փողոցում կար շոկոլադե գետ, որի վրայով անցնում էր մարմիլադե կամուրջը։ Բայց մի օր ես եկա և կամուրջը չկար։ Հետո ես տեսա երեխաներին, որոնք մարմիլադը շոկոլադի մեջ էին թաթախում։ Նրանք ասացին, որ դա համեղ է, և ես էլ միացա նրանց։ Եվ դա իսկապես համեղ եր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *