Դեկտեմբերի 10-20, առաջադրանք, 7-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Պարույր Սկայորդի – Հայոց իշխան

Երվանդ I Սակավակյաց – Երվանդական տոհմի ներկայացուցիչ

Տիգրան Երվանդյան – Հայոց արքա

Կյուրոս Մեծ – Աքեմենյան Իրանի հիմնադիրը։

Դարեհ I – Աքեմենյան Իրանի իշխան։

Քսենոփոն – հին հույն պատմիչ։

Սատրապ – Աքեմենյան Իրանի նահանգապետ։
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել
Հայաստանի գահին:

Պարույր Սկայորդին օգնեց Կյուրոս Մեծին Մարաստանի դեմ հաղթել։ Հաղթանակից հետո Կյուրոսը նրան դարցրեց հայոց արքա։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի
ինքնուրույնության պահպանման գործում:
Նրանք համագործակցում էին Պարսկաստանի հետ, բայց միաժամանակ պահպանում էին Հայաստանը։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու
համար։ Ինչպե՞ս էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա։
Դարեհը օգտագործեց վարչական բաժանում, հարկային համակարգ, Արքայական ճանապարհ։ Հայաստանը դարձավ սատրապություն, բայց պահպանեց տեղական իշխանությունը։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Երվանդական արքաներն իբրև մայրաքաղաք
ընտրեցին Վան-Տոսպը։ Ռազմավարական դիրքից, նաև այն տնտեսական կենտրոն էր։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց
ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում: Տեղական արքայական իշխանություն, և ռազմական ուժ, ։
3. Գնահատի՛ր։ Նշի՛ր և հիմնավորի՛ր, թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ
Հայաստանի համար «Արքայական ճանապարհը»։ Հեշտացնում էր առևտուրը, արագացնում զորքերի տեղաշարժը։
Ա4 | Պատմական հեռանկար
Պատկերացրո՛ւ, որ դու Տիգրան Երվանդյանի խորհրդականն ես, որը արքային պետք է խորհուրդ տա
Կյուրոս Մեծի հետ հարաբերությունների հարցում, երբ վերջինս փոխում է վերաբերմունքը Հայաստանի
նկատմամբ։ Ի՞նչ խորհուրդ կտաս դու արքային. գնալ առճակատմա՞ն, թե՞ փոխզիջման։ Ինչո՞ւ։
Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը ո՞ր վերնախավի (ռազմական, քրմական, առևտրական…)
ներկայացուցիչներն ավելի շատ կաջակցեն։
Ինչո՞ւ։ Իսկ ովքե՞ր կընդդիմանային (յուրաքանչյուրի համար հիմնավորի՛ր առանձին)։

Առաջադրանք 2

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Ալեքսանդր Մակեդոնացի – Մակեդոնիայի արքա, Աքեմենյանների նվաճողը։

Դարեհ III – Աքեմենյան արքա։

Երվանդ III – Հայոց արքա։

Միթրաուստես – Աքեմենյան պաշտոնյա Հայաստանում։

Գավգամելա – ճակատամարտ, որտեղ պարտվեց Դարեհ III-ը։

Արմավիր – Հայաստանի մայրաքաղաք

Հելլենիստական պետություններ – Ալեքսանդրի պետությունները։

Հանդուրժողական քաղաքականություն – տեղական ավանդույթների հարգում։
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Երվանդական արքաներին վերականգնել և պահպանել
Հայաստանի անկախությունը։
Աքեմենյան Իրանի անկումից հետո Երվանդականները վերականգնեցին անկախությունը։
բ. Վերլուծի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված Սելևկյանների հանդուրժողական
քաղաքականությունը։
Թույլ կենտրոնացման և տեղական աջակցություն ստանալու նպատակով։
գ. Հիմնավորի՛ր։ Ինչո՞ւ Ծոփքն ու Կոմմագենեն տրոհվեցին Մեծ Հայքից՝ կազմելով միացյալ
թագավորություն։ Հեռավորությու և տեղական իշխանների ուժեղացում։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞ւ էին քաղաքները կարևոր հունական մշակույթի, այդպիսով՝
Սելևկյանների իշխանության տարածման համար:
2. Ընդհանրացրո՛ւ։ Որո՞նք էին Երվանդական Հայաստանի մասնատման ներքին և արտաքին
պատճառները։ Ներքին պայքար, արտաքին ճնշում։
3. Գնահատի՛ր։ Ի՞նչ հետևանքներ կարող էին լինել Սելևկյանների համար, եթե Մեծ Հայքի
թագավորությունը չտրոհվեր մի քանի այլ թագավորությունների։
Ա4 | Շարունակականություն և փոփոխություն
Պատկերացրո՛ւ, որ դու Երվանդ III արքայի խորհրդականն ես և նրա հետ միասին մասնակցում
ես Գավգամելայի ճակատամարտին։ Երբ պարզ է դառնում, որ Դարեհ III-ը փախել է մարտադաշտից, հարկավոր է լինում արագ կողմնորոշվել հետագա գործողությունները ծրագրելիս։
Ի՞նչ խորհուրդ կտաս Երվանդ արքային. կռվե՞լ մինչև վերջ Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, թե՞
նահանջել Հայաստան և հռչակել Հայաստանի անկախությունը։
Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը, արքայից բացի, հասարակության ո՞ր շերտերը
կարող էին աջակցել։ Իսկ ընդդիմանա՞լ (յուրաքանչյուր պատասխան հիմնավորի՛ր առանձին)։

Առաջադրանք 3

Երվանդական Հայաստանի սոցիալտնտեսական և մշակութային կյանքը Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Արամազդ, Անահիտ, Միհր – հայոց աստվածներ։

Հելլենիզմ – հունական մշակույթի և տեղի մշակույթի խառնվում։

Հյուպարքոս – ռազմական պաշտոնյա։

Ապրանքափոխանակություն – առևտուր։

Դրամական տնտեսություն – դրամ օգտագործող տնտեսություն։
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ առանձնահատկություն ուներ Երվանդական Հայաստանի մշակույթը։
բ. Բացատրի՛ր։ Երվանդական Հայաստանի և Վանի թագավորության ժառանգական կապը։
գ. Վերլուծի՛ր։ Ինչո՞ւ քաղաքաշինությունն ավելի մեծ թափ հավաքեց հելլենիզմի
ժամանակաշրջանում։
դ. Պարզաբանի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված Երվանդական Հայաստանում քրմական դասի
ազդեցության աճը։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս ենք իմանում Երվանդական Հայաստանի ներքին և արտաքին
առևտրի զարգացման մակարդակի մասին։
2. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ կբացատրես Ծոփք-Կոմմագենե թագավորությունում
քաղաքաշինության ավելի վաղ զարգացումը։
3. Որոշարկի՛ր պատմական համատեքստը։ Ինչո՞վ էր պայմանավորված Երվանդական
Հայաստանի մշակույթի շեշտված համադրական բնույթը:
Ա4 | Պատմական հեռանկար
Պատկերացրո՛ւ, որ դու շրջիկ վաճառական ես և որոշել ես, որ ժամանակն է վերջապես հաստատվել
ինչ-որ քաղաքում: Ընկերներն առաջարկում են ընտրություն կատարել երկու քաղաքների միջև։
Մեկում գերակայում է ապրանքափոխանակությունը, իսկ մյուսում ՝ դրամական տնտեսվարությունը:
Ո ՞ր քաղաքը կընտրեիր դու և ինչո՞ւ։

Գործնական աշխատանք 184-187

184.Հետևյալ առած-ասացվածաքներում կետերի փոխարեն լրացրո՛ւ համապատասխան հականիշները՝ շատ- քիչ, սպիտակ-սև, երկար-կարճ, հիվանդ-առողջ, գիտուն-անգետ, մոտիկ-հեռու։

Ա  Գիտունու հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի՛ ուտի։

Բ  Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը։

Գ   Սպիտակ փողը, սև  օրվա համար է։

Դ Թոկի շատը է լավ, խոսքի՝քիչ։

Ե Հիվանդ խոսիր, առողջ լսիր։

Զ Անբանը հաց ուտելիս երկար է, բանելիս՝ կարճ։

185.Տրված բառերում առանձնացրո՛ւ արմատը և ածանցըածանցները գունավորի՛ր։

Օրինակ՝  ան-զեն, դժ-գոհ

Ան-գութ,  դժ-բախտ, դժ-գոհ, դժ-կամ, ան-տուն,  լճ-ակ, շն-իկ, գառ-նուկ, տն-ական, ծով-ային, ուրախ-ալի,  մեղմ-աբար, վեհ-որեն, աշակերտ-ուհի, կանաչ-եղեն։

186.Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկոերբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմ.րեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խ.րունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում .ին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չեր փախչում,  չեր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել որ երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում եր պարտեզում, նրանց հետ ճաշում եր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ եր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել եր մեզ, սովորել եր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  եր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում եր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում եր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում եր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում եր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում եր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չեր նկատում և երբ հանկարծ ուշքի եր գալիս, նետի պես ծլկվում եր մոտիցս:

187.Կետերի փոխարեն գրի´ր ժամանակ ցույց տվող տրված բառերից կամ բառակապակցություններից մեկը:

……գտան այս ջրհորը, ջուրն էլ շատ սառն է ու համով, արի դու էլ խմիր:
Անապատում ջուրը……էլ ոսկով են գնահատում:
Երեք հազար տարի ապրեց այն ծառը, որի տակ փիլիսոփա Պլատոնը…… զրուցում էր իր սաների հետ:
Պատառաքաղը համարյա…..՝ ընդամենը չորս դար առաջ է հայտնագործվել:…Ֆրանսիայի թագավոր Հենրի Երրորդն է օգտագործել, որովհետև ձեռքով ուտելիս ճերմակ օձիքը կեղտոտում էր:
Հարավային Ամերիկայի բնակիչները … են սկսել կարտոֆիլ մշակել՝ 14 հազար տարի առաջ:

……առանց բանվորների գործարաններ են լինելու: …… արդեն Ճապոնիայի Նագոյա քաղաքում կա այդպիսին. նրա տասնութ ռոբոտներն աշխատում են…..և առանց հանգստյան օրերի:

Քաղաքային աղբի մեջ ……. են լինում ջարդված ապակի ու հին շշեր: Գերմանացի ինժեներները դրանք օգտագործելու ձևը……. գտել են. …….դրանցից ջրատար խողովակներ են պատրաստելու:

Հաճախ, արդեն, շուտով ապագայում, հենց նոր, վաղուց, միշտ, ինչ-որ ժամանակ, այսօր, գիշեր ու զօր, առաջին անգամ:

Քիմիա Դեկտեմբերի 15-19

Ամփոփում ենք առաջին ուսումնական շրջանը.(բանավոր)


1.Թվարկե՛ք  քիմիական ռեակցիաների հատկանիշները:   

Համի, հոտի, գույնի փոփոխություն, գազի և ջերմության անջատում։

2.Ի՞նչ է նյութը, ի՞նչ է մարմինը։
Նյութը այն է ինչից կազմված է մարմինը, մարմինը այն է ինչ ունի զանգված և ծավալ։

3.Թվարկե՛ք նյութի ֆիզիկական հատկություններ։
Հալման, եռման և գոլորշիացման ջերմաստիճանը, ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը։

4.Ի՞նչ է խառնուրդը, և ինչպիսի՞ տեսակներ գիտես:
Խառնուրդները երկու կամ ավելի նյութերի համակցություններ են, որոնցում բոլոր նյութերը պահպանում են նրանց բաղադրությունը:
Կան համասեռ՝ երբ մի նյութը լուծվում է մյուս նյութի մեջ, և անհամասեռ՝ երբ նյութը չի լուծվում։

5.Նշի՛ր երկու մետաղական և երկու ոչ մետաղական տարր։
Մետաղական՝ Au՝ ոսկի, Fe՝ երկաթ։
Ոչ մետաղական՝ H՝ ջրածին, C՝ ածխածին

6.Ի՞նչ է քիմիական տարրը։
Նույն ատոմների խումբ

7.Ի՞նչ է հարաբերական ատոմային զանգվածը:
Ատոմային զանգվածը հարաբերած ջրածնի զանգվածին, որովհետև այն ամենաթեթև տարրն է։

8.Ո՞ր նշաններն են օգտագործում հետևյալ տարրերի համար՝

թթվածին O, նատրիում Na, ծծումբ S, երկաթ` Fe։

9.Քանի՞ ատոմ կա CaCl₂ միացությունում։
3 հատ։

10.Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական և քիմիական երևույթների միջև:
Ֆիզիկական երևույթի ժամանակ չի հայտնաբերվում նոր նյութ, իսկ քիմիական երևույթում հայտնաբերվում է։

11.Ո՞ր հատկությունն է ֆիզիկական։

ա) այրման ունակությունը

բ) հալման ջերմաստիճանը

գ) ռեակցիայի արագությունը

դ) օքսիդացման աստիճանը

12.Ի՞նչ է ատոմը:
Քիմիապես անբաժանելի ամենափոքր նյութի մասնիկը։

13.Ի՞նչ է պարզ նյութը:
Այն նյութը որը կազմված է մի տարրից կոչվում է պարզ։

14.Ի՞նչ է բարդ նյութը:
Այն նյութը որը կազմված է մեկից ավել տարրերից կոչվում է բարդ։

15.Թվարկե՛ք  քիմիական ռեակցիաների հատկանիշները:  

Համի, հոտի, գույնի փոփոխություն, գազի և ջերմության անջատում։