Հավասարաչափ  շարժում: Արագություն:

1․Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը հավասար ժամանակաշրջանում անցնում է հավասար ճանապարհը, կոչվում է հավասարաչափ շարժում։

2․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հասարակաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինը անցել է այդ ճանապարհը: v = s/t

3․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Կմ/ժ, մ/ժ, սմ/ժ, կմ/վ, մ/վ, սմ/վ

4․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
s = v ∙ t

5.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը
t = v/s

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներմ  Գ.Մխիթարյանի <մաս I >> էջ 22 Տարբերակ 1

I. (2) Ինչքա՞ն ժամանակում հեծանվորդը կանցնի 250մ’ ունենալով 5մ/վ արագություն.

S = 250մ t = S/V = 250մ / 5մ/վ = 50վ
V = 5մ/վ Պատ․՝ 50վ
—————————
t(վ) = ?

1250վ 2 .20վ 3. 50վ 4. 30վ

II. (2) Նավակը ի՞նչ հեռավորության վրա կգտնվի նավահանգստից
շարժումը սկսելուց 15վ հետո, եթե նա շարժվում է գետի հոսանքով: Ջրի
հոսանքի արագությունը 4մ/վ է

t = 15վ, s = v ∙ t = 60մ
v = 4մ/վ Պատ․՝ 60մ
—————————
s(մ)?
1- 30մ 2. 40մ 3. 50մ 4. 60մ
III. (3) Գնացքը շարժվում է 60կմ/ժ արագությամբ: Նա ի՞նչ հեռավորություն
կանցնի 1,5ժ-ում.
t = 1,5ժ, s = v ∙ t = 90 կմ
v = 60կմ/ժ Պատ․՝ 90կմ
——————————
s(մ)?
1 .120կմ 2. 80կմ 3 .90կմ 4. 150կմ
IV. (4) Դիտորդը կայծակի փայլատակումը տեսնելուց 5վ-ն հետո լսեց
որոտի ձայնը: Ի՞նչ հեռավորության վրա տեղի ունեցավ կայծակը, եթե
ընդունենք, որ լույսը տարածվում է համարյա ակնթարթորեն, իսկ ձայնի
արագությունը 0,34կմ/վ է.
t = 5վ, s = v ∙ t
v = 0,34կմ/վ Պատ․՝ 1700մ
———————————-
s(մ)?
1.170մ 2. 68մ 3. 1700մ 4. 345մ 5. 335մ
V. (4) Արհեստական արբանյակը Երկրի շուրջը մեկ պտույտի ընթացքում
անցավ է 43200կմ: Ինչքա՞ն ժամանակում նա մեկ լրիվ պտույտ
կատարեց Երկրի շուրջը, եթե նրա արագությունը 8000մ/վ է.
1.2100վ 2. 3600վ 3. 5400վ 4. 8000վ 5. 540վ
s = 43200կմ, t = s/v
v = 8000մ/վ Պատ․՝ 5400վ
————————–
t(վ)?

Եղանակ, եղանակաստեղծ տարրեր։ Օդի ջերմաստիճանի չափումը և ընթացքը։ Ջերմության անհավասարաչափ բաշխումը Երկրի վրա։

Դասի հղումը

Պատասխանել հարցերին’

1.Ի՞նչ է եղանակը։

Եղանակը ներքնոլորտի ստորին շերտի ֆիզիկական վիճակն է տվյալ պահին, որոշակի տարածքի վրա։

2.Ինչպե՞ս է տաքանում մթնոլորտը։
Արեգակի ճառագայթները տաքացնում էն երկրի մակերևույթը, իսկ մակերևույթը մթնոլորտը։

3.Ո՞րն է ջերմության անհավասարաչափ բաշխման հիմնական պատճառները Երկրի վրա։
Ջերմության անհավասարաչափ բաշխման հիմնական պատճառը այն է որ Երկիր մոլորակը գունդ է։

4.Ի՞նչ են հավասարաջերմերը (իզոթերմերը):
Քարտեզի վրա միևնույն ջերմաստիճաններն իրար միացնող գծերն կոչվում են հավասարաջերմեր։

Գործնական Աշխատանք 165 – 169

165․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

166․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջը մասին:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

167․ Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող եե լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի  մակերևույթին հսկայական քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:

168.Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.

 ա․ Մութ, գիշեր, խորհրդավոր, լռություն, խախտել, միայն, եղեգներ, խշշոց:
Մութ գիշերվա խորհրդավոր լռությունը խախտեց միայն եղեգների խշշոցը։
բ․ Աննա, անհանգիստ, սիրտ, թպրտալ, անորոշ, հուզմունք, ու, երջանկություն:
Աննայի անհանգիստ սիրտը թփրտում էր անորոշ հուզմունքից ու երջանկությունից։
գ․ Հանկարծ, անծանոթ, գեղեցկուհի, հայացք, պատահմամբ, հանդիպել, Հունանյան, հայացքին:
Հանկարծ անծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին։
դ․ Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան:
Գյուղի աղբյուրի մոտ թխկի տակ միայնակ կանգնել էր Մարան։
 ե․ Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել:
Մասիսի գագաթը փայլփլում էր ոսկեվառ շողերից, որոնք աչք էին շլացնում։

169.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք, տանկ, սանր,  մարագ, նոր, բարդ
Գիրկ, տանձ, ծանր, կարագ, հոր, մարդ։