Գործնական Աշխատանք 179 – 180

179.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած … հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ,զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին … մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին … կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի … արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ,նախշազարդ)

Նրա … ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ … էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր,գրամեքենա)

180. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)։

Ֆոտոսինթեզ

Դասարանական աշխատանք- պատասխանել հարցերին․

1. Որտե՞ղ է տեղի ունենում ֆոտոսինթեզը բջջում։
ա) Միտոքոնդրիում
բ) Քլորոպլաստում
գ) Ցիտոպլազմում
դ) Թաղանթում

2. Ի՞նչ նյութ է անհրաժեշտ ֆոտոսինթեզի համար։
ա) Կարբոնատներ
բ) Ջուր և CO₂
գ) Աղեր
դ) Ազոտ

3. Ի՞նչ է արտադրվում ֆոտոսինթեզի արդյունքում։
ա) Գլյուկոզա և թթվածին
բ) Ածխաթթու գազ և ջուր
գ) Սպիտակուցներ
դ) Աղեր

4. Ո՞ր բույսի մասում է կուտակվում քլորոֆիլը։
ա) Արմատում
բ) Ցողունում
գ) Տերևում
դ) Ծաղկում

5. Բջջային շնչառությունը տեղի է ունենում՝
ա) Միայն ցիտոպլազմում
բ) Միտոքոնդրիում
գ) Քլորոպլաստում
դ) Ցողունում

6. Ի՞նչ է առաջանում բջջային շնչառության ընթացքում։
ա) Թթվածին և սպիտակուց
բ) Էներգիա (ATP), CO₂ և ջուր
գ) Տրիգլիցերիդներ
դ) Աղեր

7. Ֆոտոսինթեզը և բջջային շնչառությունը իրար հակառակ գործընթացնե՞ր են։
ա) Այո
բ) Ոչ
գ) Միայն կենդանիների բջիջներում
դ) Միայն բույսերի բջիջներում