170 – 175 Գործնական աշխատանք

170.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Գառնուկը հուսահատությունից (մայում, բառաչում էր):
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Ծանր ու հին փայտյա դուռը (անընդհատ ճռնչում, շառաչում էր):
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Այդ (եռանդուն, եռուն) ծերուկը զարմացնում էր բոլորին:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Արքայական (նժույգները, ձիերը)  սպասում են իրենց հեծյալներին:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
Տղան տարբեր (հնարք, հնարանք) է գործածում աղջկա սիրտը շահելու համար:


171.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – մեկը մյուսի սրտովը լինել
Հազար մաղով անցկացրած – պարզեցրած
Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ
Գլխին կրակ թափել – բարկությունը զեղել
Կանաչ-կարմիրը կապել – Պսակել, ամուսնացնել 
Կոպեկի համար մեռած – ժլատ մարդ
Ուրիշի բնում ձու ածել – Օգուտը ուրիշին տալ
Ոտքի կոխան դարձնել – Ոտքերի տակ տալ
Փուշը մատից հանել – Մեկին որևէ բանով օգնել:
Գրքի մի երեսը կարդալ —Հարցին միակողմանիորեն մոտենալ

172.Լրացրե’ք բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Վար-ու, կար-ազանց,    բար-րություն, անջր-ի,  տա-տակ, բացօ-յա, անդո-ություն,  դար-ին, սիգապան-,  սանդու-ք, վար-ապետ, խոր-ուբոր-,  կմա-ք,  կ-կտուր,  ճեպ-նթաց, դ-խոյական, ելև-ջ, կես-ր, թա-ծոտ, օր-որդ, անբա-տ, հար-ավայր,

173.Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ:
Այգաբաց,  ամանոր,  նավասարդ, արփի, իղձ,  արգասիք, երազանք,  թախիծ,   արեգակ, արշալույս, արդյունք, տխրություն:

Այգաբաց – արշալույս
ամանոր – նավասարդ
արփի – արեգակ
իղձ – երազանք
արգասիք – արդյունք
թախիծ – տխրություն

174. Առանձնացնել հականիշային 6 զույգ:
Տերևազուրկ, ստոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր,  խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ:

Տերևազուրկ – սաղարթախիտ
ստոր – վեհանձն
երանգավառ – դժգույն
համր – խոսուն
չոր – տամուկ
խորդուբորդ – ողորկ

175.Փակագծում  տրված բառերը տեղադրեցե’ք  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:
——      նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ   ——   պարտեզում,      ——      անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող——    և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի   ——   գյուղի  ——   ու այգիները,  ——   ելնող   ——  սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր   ——   հոգին   չէր  երկնչում  ոչ մի   —-   ,   ձգտում   էր  դեպի երկնասլաց    ——  նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   ——   :

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)