Վարդան Այգեկցի “Կտակ վասն գանձի”

Վարդան Այգեկցի

                                                  Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

 — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Բառարան

ոմն                    — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)

որդիս                — որդիներ

ի ժամ մահուն — մահվան ժամին

կոչեաց              — կանչեց

զորդիսն            — որդիներին

որդեակք           — որդյակներ

պահեալ            — պահված

ի հարցն իմոց   — իմ հայրերից, իմ հայրերի կողմից

յայգին                — այգում

զտեղին              — տեղը

ոչ ցուցանեմ      — ցույց չեմ տալիս

որ                                       — ով, ով որ

խորագոյն                         — ավելի խոր

փորէ                                  — այստեղ` փորի

գտանէ                               — այստեղ` կգտնի

յետ մահուան հօրն         — հոր մահվանից հետո

մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով

վարէին                              — վարում էին

իւր ջանայր                        — ինքն էր ջանում (ձգտում էր)

զի                                         — որ, որպեսզի

գտցէ                                    — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

ետ                                        — տվեց

ելից                                      — լցրեց

զնոսա                                 — նրանց

գանձիւ                                — գանձով

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:

2. Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

Ասէ-ասաց, որդիքն-որդիներ, սկսան-սկսեցին, յայգին մեր-այգում մեր, զգանձն-գանձը, սկսաւ-սկսավ, բազում պտուղ-բազմաթիվ պտուղ, ետ բազում պտուղ-տալիս բազմաթիվ պտուղ:

3.Աշխարահաբար դարձրու առակը:

Իմաստասուն մի մարդ աղքատ ուներ ծույլ որդիեր և մահման ժամին կանչեց որդիներին և ասաց։

Կտաք վասը գանձի

 — Ո՛վ որդիներս, բազում գանձ կա պահած իմ հայրերի կողմից մեր այգում, իսկ տեղը չեմ ցույց տալու ձեզ, ով որ աշխատի և ամենախորը կփորի, նա կգտնի գանձը:

Հոր մահվանից հետո, սկսեցին որդիները ջանալ մեծ չարչարանքով և խոր վարում էին, և ամենմեկը ջանջում էր, որպեսի նա գտնի այտ գանձը:

Եվ սկսեց այգին աչել և զորանալ և տվեց բազմաթիվ պտուղ և լցրեց նրանց գանձով:

4.Ինչի՞ց է երևում հոր իմաստասեր լինելը:
Նա նույն ժամանակ նրանց ճիշտը ասաց բայց նույն ժամանակ խափեց։

5.Մեկ նախադասությամբ գրիր` ի՞նչ է ցույց տալիս առակը:
Գանձը մենակ փողը չէ։