Դասարանում քննարկվող հարցեր.
1. Որո՞նք են պարզ մեխանիզմները։
Պարզ մեխանիզմներն են՝ լծակ, ճախարակ, թեք հարթություն, պտուտակ, սեպ, անիվ և առանցք։
2. Ի՞նչ է լծակը։
Լծակը կոշտ ձող է, որը կարող է պտտվել հենման կետի շուրջ։
3. Ի՞նչն են անվանում ուժի բազուկ։
Ուժի բազուկը հենման կետից մինչև ուժի ազդման գիծը եղած ամենակարճ հեռավորությունն է։
4. Ճախարակի ի՞նչ տեսակներ գիտենք։
Գիտենք անշարժ և շարժական ճախարակներ։
5. Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ։
Այն ճախարակը, որի առանցքը տեղաշարժ չիվում։
6. Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական։
Այն ճախարակը, որը բեռի հետ միասին շարժվում է։
7. Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը։
Ուժի ուղղությունը փոխելու համար։
8. Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը։ Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ։
Բեռը փոքր ուժով բարձրացնելու համար։
Շահում ենք 2 անգամ ուժի մեջ։
9. Ի՞նչ է բազմաճախարակը։ Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ։
Մի քանի ճախարակներից կազմված համակարգ է։
Ուժի մեջ շահում ենք այնքան անգամ, որքան բեռը պահող պարանների ճյուղերի թիվն է։
10. Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները։
Ձախը՝ անշարժ ճախարակ, աջը՝ շարժական։
11. Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար։
Այն աշխատանքը, որը կատարում է ցանկալի գործողությունը։
12. Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված։
Այն ամբողջ աշխատանքը, որը ծախսվում է մեխանիզմը աշխատեցնելու համար։
13. Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից։
Քանի որ աշխատանքի մի մասը ծախսվում է շփման և այլ կորուստների վրա։
14. Ո՞ր մեծությունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից։
ՕԳԳ-ն օգտակար աշխատանքի հարաբերությունն է լրիվ աշխատանքին։
15. Ձևակերպել մեխանիկայի «ոսկե կանոնը»։
Ինչքան շահում ենք ուժի մեջ, այնքան կորցնում ենք ճանապարհի մեջ։
16. Հնարավոր է արդյոք, որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից։
Ոչ, ՕԳԳ-ն չի կարող 100%-ից մեծ լինել։