1․Դասավորի՛ր տառերն այնպես, որ բառ ստացվի: Վերջում գրիր, թե ինչ ընդհանրություն ունեն այդ բառերը։
Անարմո, անղակդ, տտամերու, խագերլուտ, սադանարվ
Ամանոր, Կաղանդ, տարեմուտ, տարեգլուխ, Նավասարդ։
Բոլոր բառերը նշանակում են Նոր տարի։
2․ Ի՞նչ բառ է գաղտնագրված։
Ամանոր
3․ Կաղանդ պապը Ամանորին յոթ խորհուրդ է տվել երեխաներին, յոթ նվեր․ դրանցից են՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն․․․ Շարունակի՛ր շարքը՝ օգտվելով համացանցից։
Փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։
4․ 4․ Կաղանդ պապին ուղեկցող արալեզներից մեկը թաքնվել է բառաշարքում։ Գտի՛ր։
Ափ, մուրճ, աշտարակ
Անի
Երա
Փուշ
Արեգ
5․ Ի՞նչ է նշանակում «ականջին օղ անել» արտահայտությունը։
հիշել
հասկանալ
մտածել
6․ Աղյուսակում գաղտնագրված բառերը գտի՛ր և գրի՛ր։

Ամանոր, Կաղանդ, ակումբ, միս, մոմ, չիր, սին, օր, նազ, նոր, կում, ոչ։
7․ Հանելուկ (արևմտահայերեն)
Ի՞նչ է այն, որ կը գտնես դեկտեմբերին մէջ և ուրիշ ոչ մէկ ամսուայ մեջ։
դ տառը
8․ Ջնջիր 1-9 թվերը, մնացած տառերով կստանաս այն, ինչին ամենաշատն ես սպասում ձմռանը։

Ձյուն
9․ Ասացվածքի պակասող բառը գտի՛ր։
Կատվի ․․․․ մկան մահն է։
գալը
խաղը
վազքը
10․ Ընտանիքի անդամների օգնությամբ քեզ ծանոթ բարբառով ամանորյա բարեմաղթանք գրիր։
Ծէր Թյազա տարեն շընհավէր ինի։ Ցանկանում ըմ, վէր էս տարեն օրախ անցկըցնիք, սաղ սալամաթ ինիք, վէչ մի դյարդ չինի, պատերազմ չինի, լոխչին տանը ուրախություն ինի։