Առաջադրանք, մարտի 23-27, առաջադրանք 7-րդ դաս.

Առաջադրանք, 

Կարդալստորև նշված հատվածները <<Հայ հին վիպաշխարհ>> գրքից,  մեկ գլուխն ընտրել ԱԲ օգնությամբ պատրաստել տեսանյութ ձեր իսկ ձայնով:

  • Խոսրով Մեծ

    Արտաշիրը Պարսկաստանում սպանում է Արտավանին և վերացնում պարթև Արշակունիների թագավորությունը։ Հայոց թագավոր Խոսրովը, լսելով այդ լուրը, պատրաստվում է պատերազմին։ Նա օգնություն է խնդրում Հռոմից, հավաքում զորքեր և հարձակվում Պարսկաստանի վրա։

    Խոսրովը ցանկանում էր վրեժ լուծել Արտաշիրից, սակայն պարթև ազնվականների մեծ մասը նրան չի աջակցում։ Չնայած դրան՝ նա մեծ զորքով հաղթում է պարսիկներին, Արտաշիրը փախչում է, իսկ Խոսրովը հաղթանակով և ավարով վերադառնում է Վաղարշապատ։

    Իր հաղթանակի պատվին հրամայում է մեծ նվիրատվություններ անել մեհյաններին և ավարի մի մասը տալիս է քրմերին ու զորքին։

    Հետագա տարիներին Խոսրովը նոր արշավներ է կատարում, արաբների օգնությամբ հարձակվում Ասորեստանի վրա և տասնմեկ տարի շարունակ ավերում պարսից իշխանության տակ գտնվող երկրները։