Թեսթ 1, Ջանի Ռոդարի, “Տարօրինակ Հարցեր”

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

  2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:

    ա/երեսառած
    բ/կամակոր   
    գ/հակառակ կողմով                                              
    դ/բոլորին հակառակ

  3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

    վատ – լավ

երկար – կարճ
պարզ – բարդ
սովորական – տարօրինակ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը                 

բ/ հարցերին                        

գ/ դարակները                     

դ/ խրճիթ                              

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
    հարցեր, պատասխան
    տարօրինակ, վատ

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:


ա/ձանձրացնում է – ձանձրացնել         
բ/չէր կարողանում -կարողանալ
գ/դնեն – դնել                                  
դ/դարձավ – դարձնել                       

  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա   

ստորոգյալ 

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարի
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                     

սոխ

11․ Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

-Տարօրինակ հարցար տվող երեխա։

12․ Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13․ Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր:

14․ Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
-Ինչո՞ւ հեռախոսը ընկեր չունի։ Որովհետև իր է։
– Ինչո՞ւ հեռուստացույցը աթոռ չունի։ Որովհետև չի սիրում նստել։
 – Ինչո՞ւ սեղանը չի մլավում։ Որովհետև բերան չունի։

15․ Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր:

-Ինչո՞ւ է հողաթափերի մեկը աջ է, մյուսը՝ ձախ։
– Ինչո՞ւ մայրիկս չի թողնում, որ գնամ ջուր խմեմ։
– Ինչո՞ւ է կատուս պոչը ցցած քայլում։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *