Լեզվական աշխատանք, 06․12․2022 թ․

1․ Գտիր տրված բառերի ընդհանուր արմատը (ըստ շարքերի)

մեծարժեք, արժեքավոր, անարժեք, արժանի, անարժան, արժենալ – արժեք

անհեռատես, հեռակա, հեռավոր, հեռու, հեռախոս, հեռանալ – հեռու

չկամություն, կամավոր, բարեկամ, կամազուրկ, կամենալ  – կամք

ամենահաճելի, տհաճություն, հաճույք, հաճոյանալ, հաճելի, քմահաճ – հաճույք  

անծանոթ, քաջածանոթ, ծանոթություն – ծանոթ

2․ Գրիր մեկ բառով

Ամենից բարձր-ամենաբարձր

Գյուղում բնակվող մարդ – գյուղաբնակ

Երկու տեղ ունեցող- երկտեղանի

Երկու գլուխ ունեցող- երկգլխանի

Գույն ունեցող- գունավոր

Քեռու կինը – քեռակին

Նավը ղեկավարող մարդ- նավավար

Երկար ականջներ ունեցող- երկարականջ

Բժիշկ, որն աղջիկ է -բժշկուհի

Ինքնաթիռի վարորդը- օդաչու

3․ Բառերը բացատրիր մի քանի բառով

Հայաստան- երկիր, որտեղ ապրում են հայերը

Հորեղբայր- հայրիկի եղբայրը

Հացթուխ-hաց թխող մարդ

Քարաշեն –  քարից շինված, կառուցված

Մարդուկ – փոքրիկ մարդ

Պարուհի-  պարող աղջիկ

Շնագայլ – շնազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ

Բարձրորակ –բարձր որակ ունեցող

4․ նախադասությունները լրացրու։

Հայերենում բառերը բառակազմորեն բաժանավում են  4 խմբի՝ պարզ բառեր, ածանցավոր բառեր, բարդ բառեր, բարդ ածանցավոր բառեր։

Այն բառերը, որոնք ունեն մեկ արմատ, համարվում են պարզ բառեր։

Մեկ արմատ և ածանց ունեցող բառերը համարվում են պարզ ածանցավոր բառեր։

Մեկից ավել արմատ ունեցող բառերը բարդ են։

Բարդ ածանցավոր են այն բառերը, որոնք ունեն մեկից ավել արմատներ և ածանցներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *