Հին հայկական Ամանոր


Ամանորը տարվա ամենակարևոր տոներից մեկն է աշխարհի բոլոր ժողովուրդների համար։ Նախկինում Նոր տարին նշում էին մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը։ Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ տալիս։ Այդպես Նոր տարին նշել են մինչև Բաբելոնի աշտարակի կառուցումը։ Իսկ աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս: Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ, Ամանոր անուններով:

«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը։ Այն նշվում էր մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը։ , որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:

Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին այն օրը, երբ Հայկ Նահապետը հաղթել է Բելին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

Ամանորը նշելու համար մառաններից տուն էին բերում մրգերի և չրերի շարաններ, բայց ճոծ սեղաններ չէին գցում, քանի որ Ամանորը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը տանտիկինների պատրաստված  տարի հացն էր, որի մեջ դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Նրա հետ են լինում խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ է տվել, այլ Ամանորի յոթ խորհուրդ էլ՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Իսկ տոնածառի փոխարեն հնում զարդարում էին ձիթենու չոր ճյուղեր։ Դրանց վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն: Տանտերը Կաղանդի ծառը նախ տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել տուն:

Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *