Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ


Օրեր առաջ դասարանով գնացել ենք ճամփորդության․ այս անգամ՝ Արագածոտնի մարզ, դեպի Ապարանի ջրամբար։ Այստեղ շատ գեղեցիկ էր, լիքը ծառեր ու ծաղիկներ էին մեր շուրջը, բայց նաև կային շատ միջատներ, որոնց ես ձեռք չեմ տվել։ Մենք բավականին շատ քայլեցինք այդ օրը, համարյա 16 կմ, հոգնեցինք, բայց գոհ ենք եղել, որովհետև մեր օրը հետաքրքիր էր անցել։ Քայլելով մոտեցել ենք Պողոս-Պետրոս եկեղեցի, բայց չենք մտել։
Մի գեղեցիկ դաշտում, որտեղ կային շատ-շատ տարբեր գույնի ծաղիկներ, մենք կազմակերպեցինք Համբարձման ծեսը։ Գրեցինք մեր անունները, դրեցինք զամբյուղի մեջ, խառնեցինք։ Ամեն մեկս մի թուղթ քաշեցինք, բայց հիմա չեմ հիշում՝ թե ինձ ինչ է ընկել։
Հետո գնացինք դեպի Ապարանի ջրամբար, բայց շատ չենք մոտեցել, հեռվից ենք նայել։
Հեռվից տեսել ենք նաև Արայի լեռը և Արագածը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *