Ճամփորդություն դեպի Գառնի

Մենք առաջինը գնացինք ջրի գործարան Գառնի Կրիստալլայն։ Այնտեղ մենք տեսանք ինչպես են շշերը փչում։ Մեզ նվիրեցին ջուր և հյութեր, բայց ես վերցրեցի միայն ջուր, որովհետև հյութերը գազավորված էին։ Հետո մենք գնացինք Քարերի Սիմֆոնիա, Քարերի Սիմֆոնիային այլ կերպ կոչում են Բազալտե Երգեհոն, որովհետև Քարերի Սիմֆոնիայի քարերի տեսակը բազալտ է, իսկ բազալտը շնչող քար է։ Այդ պատճառով էլ նա փոխում է իր գույնը։ Քարերի Սիմֆոնիայի տարածքում շատ մաքուր էր, բայց կար 5 հատ շիշ։ Հետո մենք նշեցինք Առշիի ծնունդը։ Լավ էր անցել մեր օրը։ Ես կուզենայի էլի գալ այստեղ, բայց ճանապարհը շատ երկար է, դպրոցից 40 կմ է։