Ցանկությունների ծառը, Դոնալդ Բիսեթ

Այգում կար մի ծառ, որը կախարդական էր և ցանկություններ էր կատարում։ Այդ ծառի մոտ ապրում էր պարոն Սմիթը, նա շատ չար գեր ծերուկ էր և օճառ էր վաճառում։ Սմիթը չէր սիրում աղջիկներին ու տղաներին և մի օր եկավ կանգնեց այդ ծառի մոտ ու երազանք պահեց, որ բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա։ Ու բոլոր երեխաները հայտնվեցին Լուսնի վրա, իսկ ծառի վրայի թռչունները դադարեցին երգել։ Իսկ մի կեռնեխ ասաց, որ ուզում է, որ երեխաները վերադառնան։

Եվ այդպես, Սմիթը ցանկություն էր պահում, որ երեխաները հայտնվեն Լուսնի վրա, իսկ կեռնեխը՝ որ նրանք վերադառնան։

Մի որոշ ժամանակ այդպես պայարեցին Սմիթն ու կեռնեխը, և հանկարծ թռչունն առաջ է ընկնում ու ասում․ “Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա”։ Այդ պահին Սմիթն ասում է․ “Ուզում եմ, որ երեխաները երեկոյան գան ինձ հյուր՝ թեյ խմելու ու թխվածքաբլիթ ուտելու”։

Եվ Սմիթը խոստանում է, որ այլևս ոչ թե օճառ է վաճառելու, այլ՝ հրուշակեղեն։

Իսկ ծառի տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *