Ձմեռը մեր բակում

Ձմռան առաջին իսկ օրից ես անհամբեր սպասում էի ձյան գալուն, որովհետև ձմեռը սիրում եմ միայն ձյան համար։ Վերջապես Նոր տարվա երկրորդ օրը՝ հունվարի 2-ին եկավ ձյունը։
Սկզբից շատ մանր ու թույլ էր գալիս, հույս չունեի, որ կնստի։ Բայց երեկոյան բակն արդեն ծածկած էր ձյունով։ Մենք շատ ուրախացանք և մայրիկիս հետ իջանք բակ խաղալու։ Քույրիկս՝ Արփին ծեփեց փոքրիկ ձնեմարդ և անունը դրեց Վասյա։ Ես մայրիկիս և քույրիկիս հետ ձնագնդի խաղացի։ Արդեն բավականին ուշ էր և մենք գնացինք տուն։ Հաջորդ օրը ես քույրիկներիս հետ նորից իջել եմ բակ՝ ձնագնդի խաղալու։
Ու ես նորից անհամբեր սպասում եմ, որ էլի ձյուն գա, ու մենք նորից գնանք ձնագնդի խաղալու ու ձնեմարդ ծեփելու։